Վիրուսներ

Description
1. Վիրուսներ 2. Հայտնաբերում Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ:…

Please download to get full document.

View again

of 14
All materials on our website are shared by users. If you have any questions about copyright issues, please report us to resolve them. We are always happy to assist you.
Information
Category:

Environment

Publish on:

Views: 0 | Pages: 14

Extension: PDF | Download: 0

Share
Transcript
  • 1. Վիրուսներ
  • 2. Հայտնաբերում Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ: Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում:
  • 3. Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով: Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ):
  • 4. Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են: Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը (ԱՄՆ):
  • 5. Վիրուսների կենսագործունեությունը Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք:
  • 6. Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում:
  • 7. Վիրուսների կառուցվածքը Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ, քլամիդներ) միջև: Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝ արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ:
  • 8. Վիրուսների չափերը տատանվում են 15– 300 նանոմետրի սահմաններում: Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝ նաև ֆերմենտներ:
  • 9. Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում, ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ:
  • 10. Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են իրենց բակտերիաներին:
  • 11. Գրիպ Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքը կարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության հենց առաջին ժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբի երևույթներ, արցունքահոսություն: Եթե նույնիսկ բարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է 2-4 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ նաև թեթև` ինքնազգացողության չնչին վատացմամբ և լորձենաբորբի ախտահարումով:
  • 12. Բուժումը Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ և տալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաև վիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրի հյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկ ներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակի բացակայության դեպքում հիվանդին պետք է կերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումը նշանակում է բժիշկը:
  • 13. Կանխարգելումը Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:
  • 14. Նյութը պատրաստեց ՝ Սարգիս Հակոբյանը 10-3: Ղեկավար ՝ Անահիտ Մեժլումյան:
  • We Need Your Support
    Thank you for visiting our website and your interest in our free products and services. We are nonprofit website to share and download documents. To the running of this website, we need your help to support us.

    Thanks to everyone for your continued support.

    No, Thanks